Քաղաքականություն

Միրզոյանն ու ԱՄՆ Պետդեպի հայազգի պաշտոնյան հանդիպել են

Միրզոյանն ու ԱՄՆ Պետդեպի հայազգի պաշտոնյան հանդիպել են
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա…

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։


Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։


Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250