Ռուսաստանը հիմա միջուկային սպառնալիք չի ներկայացնում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը ներկայումս միջուկային սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի համար։ Նախօրեին Բայդենը հրամայեց բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ կապված հակաարբանյակային զենքի տեղակայման նրա ծրագրերի հետ։
Կրեմլը չի հաստատել նման ծրագրերը։
«Այն ամենը, ինչ նրանք անում են կամ կանեն, կապված է տիեզերքում գտնվող արբանյակների և դրանք վնասելու հնարավորության հետ: Ես ոչ մի ապացույց չեմ տեսնում, որ նրանք որոշել են առաջ գնալ։ Մենք հայտնաբերել ենք տիեզերք համակարգ արձակելու հնարավորություն, որը տեսականորեն վնաս կհասցնի: Սա դեռ տեղի չի ունեցել, և ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ջո Բայդենը իր ելույթում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից:
Փետրվարի 15-ին Կապիտոլիումում ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը և Պենտագոնի ներկայացուցիչը փակ հանդիպում են անցկացրել Կոնգրեսի անդամների հետ՝ քննարկելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերը: Սպիտակ տունը զեկուցել է, որ դա «լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմու...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...