Նավալնիի մարմինը պետք է վերադարձվի նրա ընտանիքին. փաստաբան
Ալեքսեյ Նավալնիի մարմինը պետք է վերադարձվի նրա ընտանիքին։ Այս մասին Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պատվավոր փաստաբան, Մոսկվայի շրջանի ներքին գործերի վարչության քրեական ոստիկանության նախկին պետ Եվգենի Խարլամովը։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչում ահաբեկիչների մարմինները նրանց հարազատներին չհանձնելը (Խմբ.` Նավալնին Ռոսֆինմոնիթորինգի կողմից ներառված է ահաբեկիչների և էքտրեմիստների ցանկում)։ Այս պրակտիկան համապատասխանում է 55-րդ հոդվածին։ Սահմանադրական կարգը և բարոյականությունը պաշտպանելու համար թույլատրվում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ։ Քանի որ դիակների ազատումը կարող է վտանգ ստեղծել հասարակական անվտանգության համար, այն կարող է հրահրել զանգվածային բախումներ և հանգեցնել նոր զոհերի, իսկ ահաբեկիչների թաղման վայրերը կարող են դառնալ պաշտամունքի առարկա:
«Ես երբեք չեմ լսել, չեմ կարդացել կամ տեսել, որ որևէ մեկը ճանաչի նրան որպես ահաբեկիչ։ Ինչպես գիտենք, նա դրա համար չի դատապարտվել, քրեական պատասխանատվության չի ենթարկվել ահաբեկչության համար։ Ուստի այստեղ հարցն անգամ չի կարող արծարծվել։ Իմ կարծիքով՝ նախնական մեկուսարանում կամ աշխատանքային գաղութում մահացածի մարմինը չազատելու համար իրավական կամ քրեական հիմքեր չկան»,- ասել է Եվգենի Խարլամովը։
Նմանատիպ հոդվածներ
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․«Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում...
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...