Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական ապացույցն է. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար պատասխանատու է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա ասել է ռուս ընդդիմադիր գործչի մահվան հետ կապված հատուկ ուղերձի ժամանակ։
«Մի սխալվեք: Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար: Պուտինը պատասխանատվություն է կրում: Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական ապացույցն է»,- ասել է Բայդենը։
Նա հավելել է, որ Պուտինը «պատրաստ է սպանել ոչ միայն այլ երկրների քաղաքացիների, այլ նաև իր քաղաքացիներին»։ Բայդենն ասել է, որ վրդովված է Նավալնիի մահվան լուրից։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․«Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...