Էրմիտաժը կվերակենդանացնի Կարմիր բլուր հնագիտական արշավախումբը
Պետական Էրմիտաժը կվերակենդանացնի հնագիտական արշավախումբ՝ ուսումնասիրելու Հայաստանի Կարմիր բլուր ամրոցը, որտեղ թանգարանի մասնագետներն աշխատել են 20-րդ դարի կեսերից։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, լրագրողներին Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայկական պատմահնագիտական «Էրեբունի» արգելոց-թանգարանի ներկայացուցիչների հետ։
«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր հայ գործընկերների հետ, որ վերակենդանացնում ենք հայտնի Կարմիր բլուր արշավախումբը, որը ղեկավարում էր Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկին (Էրմիտաժի տնօրեն 1964-1990 թթ.): Այժմ նախատեսվում է նույն տեղում կառուցել նոր թանգարան՝ այն կկառուցվի գերեզմանատան տեղում, որը կից է Թեյշեբաինի ամրոցին։
Մինչ այդ կպեղվի, ապակիով կծածկվի, իսկ վերևում կկառուցվի թանգարան։ Դրանով կզբաղվի ռուս-հայկական համատեղ արշավախումբը։ Մինչ այդ հայկական արշավախմբերի հետ մեզանից մեկ-երկու հոգի էին մասնակցում պեղումներին, հիմա կլինի վերածնված նորը»,- ասել է Պիոտրովսկին։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Jul...