Ալեքսեյ Նավալնիի կնոջ ելույթը` ամուսնու մահվան լուրերի մասին
Ալեքսեյ Նավալնիի կինը` Յուլյա Նավալնայային Մյունխենի կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ոչ հաստատել, ոչ հերքել է քաղաքական գործչի մահը։
«Դուք բոլորդ, հավանաբար, արդեն տեսել եք այսօրվա սարսափելի լուրը։ Երկար մտածում էի՝ դուրս գամ այստեղ, թե թռնեմ ուղիղ երեխաներիս մոտ։ Բայց հետո մտածեցի, թե ինչ կանի Ալեքսեյը իմ փոխարեն։ Եվ ես վստահ եմ, որ նա այստեղ կլիներ: Նա այս բեմում կլիներ:
Չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ այն սարսափելի լուրերին, որ մենք ստանում ենք միայն Ռուսաստանի պետական աղբյուրներից։ Քանի որ երկար տարիներ, և դուք բոլորդ դա գիտեք, մենք չենք կարող վստահել Պուտինին և Պուտինի կառավարությանը։ Նրանք միշտ ստում են։
Բայց եթե դա ճիշտ է, ես ուզում եմ, որ Պուտինը, նրա շրջապատի բոլոր մարդիկ, նրա ընկերները, նրա կառավարությունը իմանան, որ պատասխանատվություն են կրելու նրա համար, ինչ արել են մեր երկրի հետ, իմ ընտանիքի և իմ ամուսնու հանդեպ իրենց արածի համար։ Եվ այդ օրը կգա շատ շուտով:
Ես ուզում եմ կոչ անել ողջ համաշխարհային հանրությանը, բոլորին այս սենյակում, մարդկանց ամբողջ աշխարհում, որպեսզի մենք միավորվենք և հաղթենք այս չարիքին։ Մենք հաղթեցինք այն սարսափելի ռեժիմին, որն այժմ գտնվում է Ռուսաստանում: Ե՛վ այս ռեժիմը, և՛ Վլադիմիր Պուտինը պետք է անձնական պատասխանատվություն կրեն այն բոլոր սարսափելի բաների համար, որ վերջին տարիներին անում են մեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ»։
Հիշեցնենք ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է Ալեքսեյ Նավալնին:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Jul...