ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Արման Թաթոյան
ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ:
Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների» հիման վրա մի խումբ դատավորներ հռչակվել են մեղավոր, իսկ մեկ այլ խումբ` արդարացված:
Հետն էլ ԲԴԽ-ի` տեսանյութի իրական հեղինակներն իրենց «ապահովագրել» են ու հայտարարել, թե հեղինակը Դատական դեպարտամենտն է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրական հեղինակը Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն` մարմին, որը Սահմանադրությամբ լիազորված է կարգապահական տույժի ենթարկելու դատավորներին:
Քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար ԲԴԽ-ն վերցրել է միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների գործեր, իսկ գովեստի է արժանացրել իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներին:
Պարզ է, որ սա նաև բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված.
դատարանների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելության փոխարեն, ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի քաղաքական իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ:
Եթե անգամ տեսանյութը պատրաստեր Դատական դեպարտամենտը, ապա հաշվի առնելով, որ այդ մարմնի որևէ աշխատակից չունի տեսանյութի գնահատականները տալու իրավունք, այն պատրաստած աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Այնպես որ Դատական դեպարտամենտի աշխատակիցները, (հրապարակային) արդարացումների փոխարեն, թե իբր տեսանյութն իրենք են պատրաստել, պետք է նկատի ունենան, որ ԲԴԽ-ն իրենց օգտագործել է, և նրանք թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում»,– նշվում է Թաթոյանի հայտարարության մեջ:
Կից ներկայացնում ենք նաև տեսանյութը, որը այսօր հրապարակել է ԲԴԽ–ն:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Telegraph-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին:Հարցազրույցում նա խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հայրենիքի մնացորդ է. Փաշինյանը` «գաղափարախոսական դեֆորմացիայի» մասին
Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, իսկ «Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է, կարծուլ է վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում. փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազ...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...