Նրանք կցանկանային, որ իրենց նախագահը լիներ Պուտինը․ Բայդենը նրանց պատիժն է․ Վոլոդին
Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, կզարգանա և ավելի ու ավելի ուժեղ կդառնա, դա չի ցանկանում Արևմուտքը, և հենց դրա հետ են կապված արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի առաջնորդի վրա հարձակումները։ Այս մասին Պետդումայի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Տեսեք, թե մեր թշնամիների, Վաշինգտոնի, Բրյուսելի կողմից ինչպիսի քննադատություններ են գնում, հարձակումներ Պուտինի վրա։ Ինչ եք կարծում՝ ինչու՞: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանը Պուտինի հետ կզարգանա։ Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր երկիրը նրա հետ ուժեղ է լինելու»,- ասել է նա։
Վոլոդինի խոսքով՝ Պուտինը «պաշտոնավարման ընթացքում ցույց է տվել, որ կարող է լուծել ամենածանր խնդիրները»:
«Մենք պետք է գնահատենք այն, որ Պուտինը ստեղծել է հրապարակայնության, մրցակցության, մրցակցության մթնոլորտ, դա մեր քաղաքական համակարգի ուժեղ կողմն է։ Բայց դրա հետ մեկտեղ ներկա իրավիճակում մենք պետք է բոլորս միավորվենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի շուրջ», - հավելել է խոսնակը՝ գործընկերներին կոչ անելով «վեր լինել կուսակցական շահերից»։
«Մենք պետք է մտածենք երկրի մասին»,- նշել է նա։
Վոլոդինը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ում շատերը կցանկանային նման նախագահ ունենալ։
«Եթե նայեք, թե ինչ են գրում Ամերիկայում, նրանք կցանկանային, որ իրենց նախագահը լիներ Պուտինը։ Բայց նրանք չունեն, մենք ունենք: Իսկ նրանց [Ջո] Բայդենը, տեսնում եք, նրանց պատիժն է», - եզրափակել է քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...