Մենք կարող ենք խոսել մի շարք դրական փոփոխությունների մասին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Վաշինգտոնը դրական տրամադրվածություն ունի Անկարային Ֆ-16 կործանիչներ վաճառելու հարցում: Էրդողանի խոսքը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մենք կարող ենք խոսել մի շարք դրական փոփոխությունների մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռնարկած քայլերից հետո»,-հայտարարել Է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիային Ֆ-16-ների վաճառքի հարցում բացասական միտում չկա:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ում Անկարային տեղեկացնում են այդ հարցի վերաբերյալ։
Մինչ այդ թուրքական Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից պահանջված Նոր թեթև Ֆ-16 կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել 4-5 տարով՝ պատվերների մեծ քանակի պատճառով:
Լրագրողները հիշեցրել են, որ փետրվարի 11-ին ԱՄՆ Կոնգրեսում ավարտվել է Թուրքիային Ֆ-16 ինքնաթիռների վաճառքի հարցի քննարկումը, որից հետո գործարքը պաշտոնապես հավանության է արժանացել ամերիկացի օրենսդիրների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...