Իրավիճակի վատթարացման հավանականություն կա․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Նման միջադեպերը ցույց են տալիս, որ իրավիճակի վատթարացման հավանականություն կա։ Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպին, որի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և խրախուսում ենք երկխոսության գնալ», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...