ՀՀ-ն ռազմական կցորդներ կունենա ՆԱՏՕ–ում և ԵԱՀԿ–ում
ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները։ Այս որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Որոշման համաձայն` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Բրյուսել):
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Մոնս):
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Ավստրիայի Հանրապետություն, ք. Վիեննա):
Այսպիսով` Հայաստանն ուժեղացնում է իր ներկայացվածությունը միջազգային առանցքային կազմակերպություններում։ Ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ ուներ, իսկ ԵԱՀԿ-ում՝ ՊՆ ներկայացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...