ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին տեսանելի այլընտրանք չկա. Գալուզին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վարադառնալը, համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին», - ասել է Գալուզինը։
Նա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ որքան շուտ Երևանը հաղթահարի իր կասկածները ՀԱՊԿ-ի հետ կապված և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին այս կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան ավելի լավ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...