Երևանի կողմից Արևմուտքին հարավկովկասյան տարածաշրջան ներքաշելը կարող է հանգեցնել պետականության կործանման. ՌԴ ԱԳ փոխնախարար
Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է, մինչդեռ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտականներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, կայունություն և հաստատուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները», - ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և հասնել կայուն խաղաղության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...