Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատեց` ռուսական խոշոր դեսանտային նավի վրա հարձակումը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հաստատել է այսօր առավոտյան Սև ծովում ռուսական «Կեսար Կունիկով» խոշոր դեսանտային նավի վրա հարձակումը։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ նավը, որը հարձակման պահին գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ (կցված Ղրիմում), ոչնչացվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում նավի մասին հաղորդագրությունները, սակայն առավոտյան հայտնել է, որ այս գիշեր Սև ծովի վրա վեց անօդաչու թռչող սարքեր են որսացել:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինական բանակը Սև ծովում հարվածել է ռուսական "Цезарь Куников" դեսանտային նավին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...