«Ռոսպոտրեբնադզորը» ուժեղացրել է հսկողությունը «Ջերմուկի» ջրի նկատմամբ՝ քացախ խմած տղամարդու մահից հետո

«Ռոսպոտրեբնադզորը» ուժեղացրել է հսկողությունը Ջերմուկի ջրի նկատմամբ այն բանից հետո, երբ հանքային ջրի շշից քացախ խմած տղամարդը մահացել է:


Գերատեսչությունը հայտարարել է, որ ձեռնարկել է բոլոր միջոցները՝ քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկի ջրի որոշ խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով: Գերատեսչությունում տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազի բնակիչը հայկական «Jermuk Group» ընկերության հանքային ջուրը խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել։

Քաղաքականություն