Մակրոնի` Ուկրաինա այցի չեղարկման մասին ռեպորտաժը կեղծ է և պատրաստվել է արհեստական ինտելեկտի կողմից. France 24
France 24 հեռուստաալիքը հերքել է լուրերն այն մասին, որ եթեր է հեռարձակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ուկրաինա այցի չեղարկման մասին լուրերը Ուկրաինայի իշխանությունների կողմից նրա դեմ մահափորձի նախապատրաստման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը նշել է, որ այս թեմայով սոցցանցերում հայտնված բոլոր նյութերը կեղծ են, իսկ տեսանյութն ինքնին ստեղծվել է անհայտ մարդկանց կողմից՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը։
France 24-ի կեղծ պատմությունը սկզբում տարածվել է X-ով, այնուհետև Telegram-ի ռուսալեզու հատվածում: Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել էին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությամբ «Մակրոնի դեմ փորձի» նախապատրաստման մասին՝ վկայակոչելով սքրինշոթներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում։ Ալիքի կայքում սյուժեի մասին տեղեկություն չկար։