ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունեմ՝ այսքան խոսելու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի․ Չախոյան
Երևանում կոռուպցիան տարածված է և անհասկանալի մեծ չափերի է հասնում. ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանը հայտարարեց հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը։
Նա հայտարարեց, որ արձանագրվել է իր՝ կոռուպցիոն պայքարի առաջին հաղթանակը՝ Երևանի քաղաքապետարանն ընդունել է, որ ինքը ճիշտ է․ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում նստարանների տեղադրման մասով անհամապատասխանություններ կան։
«Արձանագրեմ, որ ինձ պատասխանատվության էր ուզում ենթարկել վարչական շրջանի ղեկավարը»,-ասաց նա։
Չախոյանը Երևանում կոռուպցիոն բնույթի փաստեր ներկայացրեց, որոնք, ըստ նրա, թերի կամ խախտումով են կատարվել, որոնք քաղաքապետարանն ընդունել է և վճարել։
Ըստ նրա՝ նաև տեխհսկողությունները պատշաճ չեն կատարվում։ «Մեկ լուցկու չոփ հնարավոր չէ տեղափոխել առանց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պատասխանատուների իմացության»,-ասաց նա։
Չախոյանը նշեց, որ Երևանի շինբարեկագման վարչության արդեն նախկին պետ Խորեն Գրիգորյանի ունեցվածքն ուսումնասիրելիս՝ ինքը անհայտ ծագում ունեցող միջոցներից գույք է հայտնաբերել։
«Պտղնիում ճոխ առանձնատուն է սարքել, անհասկանալի է՝ ինչ միջոցներով, Արաբկիրում ճոխություններ է թույլ տվել։ Բա էտ մարդն այդ փաստաթղթերը ստորագրում է, ոչ ոքի մոտ կասկած չի՞ առաջանում, որ այդքան գույք է ձեռք բերել, որտեղի՞ց։ Հույս ունեմ, որ այսքան խոսելու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Շոլցի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան-Բլինքեն հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հրապարակվել է...