Մենք ավելի ենք մոտենում պատանդներին վերադարձնելու իրատեսական գործարքին. Գալանտ
Գազայի հատվածում իսրայելական բանակի խորացող գործողությունները հրեական պետությանը մոտեցնում են անկլավում պահվող պատանդների ազատ արձակման «իրատեսական գործարքին»։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրի հարավում գտնվող Ջուլիս ռազմաբազայում կառավարության նիստի ժամանակ։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «այս բազայում կառավարության անդամներին ներկայացվել են Գազայի հատվածում գործողության ընթացքում զինվորականների կողմից հայտնաբերված գտածոներ, այդ թվում՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված ստորաբաժանումների կողմից օգտագործվող զինատեսակներ և տարբեր զինատեսակներ, փաստաթղթեր»:
«Սա ցույց է տալիս մեզ, թե ինչ հետախուզություն է օգտագործում Իսրայելի պաշտպանության բանակը, բայց ոչ միայն դա: Դա ցույց է տալիս, որ մենք թափանցել ենք ՀԱՄԱՍ-ի համար ամենազգայուն վայրերը: Մենք օգտագործում ենք նրանց հետախուզությունը նրանց դեմ: Մենք օգտագործում ենք նրանց զենքերը նրանց դեմ: Որքան ավելի ենք խորացնում գործողությունները, այնքան մենք ավելի ենք մոտենում պատանդներին վերադարձնելու իրատեսական գործարքին»,- ասել է Գալանտը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...