Արարատի համայնքապետարանը՝ ազգային հերոսների նկարների հեռացվելու վերաբերյալ լուրերի մասին

Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է.


«Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից , որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների ջրային և այլ արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է հատկացնել նոր տարածք հերոսների նկարների համար՝ զերծ մնալու համար վերոնշյալ բոլոր խանգարող հանգամանքներից։

Նշենք նաև, որ նկարները տեղանքից հեռացվել էին դեռևս մեկ տարի առաջ։

Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։


Հիշեցնենք՝ ավելի վաղ նշվում էր, որ Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները:

Քաղաքականություն