Ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով, հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։
«Հարկ է նշել, որ մեր երկխոսությունը գործընկերների հետ կրում է կառուցողական բնույթ։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է Գալուզինը:
Նմանատիպ հոդվածներ
Սա տերտե՞րը պիտի ասի. բոլորը պիտի բանակ գնան, կանայք էլ. հայկական իրականության համար դա անխուսափելի է. Աջապահյան
«Մի գերագնահատի քեզ: Այդ գերագնահատելու արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյան է ղեկավարը: Եւ նա մի ճիշտ բան արեց: Ցույց տվեց մե...
Դուք ռազմական հանցագործ եք. ցուցարարը՝ Հիլարի Քլինթոնին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը այն բանից հետո, երբ երեք ցուցարարներ փետրվարի...
Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է». Թրամփ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է»։ ԱՄՆ նախկին նախագա...
ՔՊ-ն հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչ...