Դուք ռազմական հանցագործ եք. ցուցարարը՝ Հիլարի Քլինթոնին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը այն բանից հետո, երբ երեք ցուցարարներ փետրվարի 9-ին Կոլումբիայի համալսարանում նրա դասախոսության ժամանակ սկսել են բղավել կարգախոսներ և մեղադրանքներ։
Նրանցից մեկը նրան անվանել է ռազմական հանցագործ և խոստացել հատուցում Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս ռազմական հակամարտությունների համար։
«Դուք ռազմական հանցագործ եք։ Լիբիայի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Պաղեստինի և Ամերիկայի ժողովուրդը երբեք ձեզ չեն ների: Դուք այրվելու եք կրակներում»,- բղավել է ցուցարարը:
Երբ ցուցարարներին ուղեկցում էին դահլիճից, Քլինթոնը, որը մինչ այդ հանգիստ ժպիտով կանգնած էր, փորձել է խոսել, սակայն նրան ընդհատել է մեկ այլ ցուցարար։
Հիլարի Քլինթոնը շարունակել է խոսել՝ նշելով, որ բղավելով հարցը չի լուծվի։
Նմանատիպ հոդվածներ
Սա տերտե՞րը պիտի ասի. բոլորը պիտի բանակ գնան, կանայք էլ. հայկական իրականության համար դա անխուսափելի է. Աջապահյան
«Մի գերագնահատի քեզ: Այդ գերագնահատելու արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյան է ղեկավարը: Եւ նա մի ճիշտ բան արեց: Ցույց տվեց մե...
Ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծ...
Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է». Թրամփ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Ջո Բայդենը կարող է անգամ չհասկանալ, որ «ինքը դեռ ողջ է»։ ԱՄՆ նախկին նախագա...
ՔՊ-ն հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչ...