Սա տերտե՞րը պիտի ասի. բոլորը պիտի բանակ գնան, կանայք էլ. հայկական իրականության համար դա անխուսափելի է. Աջապահյան
«Մի գերագնահատի քեզ: Այդ գերագնահատելու արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյան է ղեկավարը: Եւ նա մի ճիշտ բան արեց: Ցույց տվեց մեր էությունը, որի հետ մենք չենք ուզում համաձայնել»:
Այս մասին կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«50 տոկոսն ազատվում է բանակից, տարբեր պատճառներով: Էստեղ Փաշինյանն է մեղավո՞ր: Նա է դասավորո՞ւմ 50 տոկոսի բանակից փախնելը: Իմ մտերիմներն առանց ամաչելու ասում են, որ իմ տղան բանակ չպիտի գնա սրբազան:
Բոլորը պիտի բանակ գնան, կանայք էլ պիտի գնան: Հայկական իրականության համար դա անխուսափելի է:
Այս գեոպոլիտիկ տարածքում մենք ուզում ենք հայկական պետականություն ունենալ եւ ոչ թե այս խղճուկ, ողորմելի սահմանների մեջ, ուրիշ ձեւ չկա, քանի լինել գերռազմականացված պետություն: Սա տերտե՞րը պիտի ասի: Մնացած մյուս բոլոր ճանապարհները բերելու են հայկական պետականության, հայկական ինքնության վերացման», ասում է Շիրակի թեմի առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը կորած է. ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Սպասվող վտանգավոր զարգացումների դեմն առնելու, պետության գահավիժումը կասեցնելու համար ի՞նչ ելքեր կան, ինչպե՞ս ազատվել կառ...
Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը. Շիրակի թեմի առաջնորդ
«300 հազար զոհ տվել ենք Մեծ Հայրենականին, նույնքան զոհ Առաջին համաշխարհայինին: 300 հազար զոհ՝ 18-20-25 տարեակն ջահելներ:...
«Ես չգիտեմ, թե արդյոք Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը». Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Kanal Zero ծրագրին տված հարցազրույցում կասկածել է Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի հնարավոր...
Ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծ...