Պահեստային տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ հրդեհը մարվել է 17:25-ին:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Քաղաքացիները նկարահանել են պահեստային տարածքում բռնկված հրդեհի ծուխը` քաղաքի տարբեր հատվածներից:
Նմանատիպ հոդվածներ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...