Ինչու են ռուսները սկսել զանգվածաբար լքել Անթալիան
Ռուսները սկսել են զանգվածաբար լքել թուրքական Անթալիան՝ անշարժ գույքի վարձակալության և գնման գների բարձրացման պատճառով։ Այս մասին գրում է տեղական Posta թերթը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
2023 թվականի հունվարին երկրի իշխանությունները խստացրել են զբոսաշրջային կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացիների դիմումների ստուգումները։ Դա հանգեցրել է տարածաշրջանից ռուսների և այլ օտարերկրացիների մասնակի արտահոսքի:
«Անթալիայում բնակարանների և վարձակալության գների աճը կասեցնելու համար 10 թաղամաս փակվել է օտարերկրացիների համար, իսկ նրանց, ում բնակության թույլտվության ժամկետը լրացել է այլ թաղամասերում, չեն թարմացվել, ուստի ռուսները սկսել են արտագաղթել այլ երկրներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում Անթալիայում մշտապես բնակվող օտարերկրացիների թիվը նվազել է 40 հազար մարդով»,–գրում է թերթը։
Ընդհանուր առմամբ, մինչև 2024 թվականի հունվարը կացության թույլտվություն ունեցող ավելի քան 54 հազար ռուսն լքել է Թուրքիան։
Նմանատիպ հոդվածներ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...