«Կինո է, այդպես չէինք պայմանավորվել». Պուտինը՝ Ուկրաինայի առաջ ՆԱՏՕ-ի դռներ բացելու մասին
Ուկրաինան, անկախության մասին իր հռչակագրին համապատասխան, չեզոք պետություն է, սակայն 2008-ին ՆԱՏՕ-ի երկրները բացել են Կիևի առաջ իրենց դաշինքի դռները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։ Նա այդ իրավիճակն անվանել է «հետաքրքիր կինո» և նշել, որ «մենք այդպես չէինք պայմանավորվել»:
Պուտինը հիշեցրել է, որ 2008 թվականին Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ: ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրոպայի որոշ երկրներ գագաթնաժողովից հետո հայտնել են, որ իրենց վրա ճնշում են գործադրել Ուկրաինայի հարցում:
«Նրանց վրա իբր «ճնշում են գործադրել», նրանք էլ համաձայնել են։ Եվ հետո նրանք ասում են՝ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում, դու գիտես։ Ես ասում եմ՝ չգիտեմ, ես գիտեմ, որ դուք համաձայնել եք 2008 թվականին, իսկ ինչու հետո պիտի հրաժարվեք։ «Դե, այն ժամանակ մեզ վրա ճնշում գործադրեցին»։ Ասում եմ՝ ինչո՞ւ վաղը ձեզ վրա ճնշում չեն գործադրի, և դուք կրկին կհամաձայնեք: Դե, անհեթեթություն է: Ու՞մ հետ խոսել այնտեղ։ Մենք պատրաստ ենք զրույցի։ Բայց ու՞մ հետ, չեմ հասկանում: Ու՞ր են երաշխիքները: Չկան», - ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով` այնուհետև արևմտյան երկրները «սկսել են յուրացնել Ուկրաինայի տարածքը»` չնայած, որ այնտեղ յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ բնակիչ ինչ-որ ձևով կապված է Ռուսաստանի հետ։
Նա նշել է, որ Ուկրաինայում իշխանության եկած բոլոր նախագահները հենվել են ընտրազանգվածի վրա, որն այսպես թե այնպես լավ էր վերաբերվում Ռուսաստանին, և այդ ընտրազանգվածին «չեզոքացնելը» շատ դժվար է:
Անդրադառնալով Լեհաստանի հետ հարաբերություններին` ՌԴ նախագահը շեշետել է, որ ռուսական զորքերը կուղարկվեն Լեհաստան միայն այն դեպքում, եթե վերջինս հարձակվի ՌԴ-ի վրա. Մոսկվան շահեր չունի ո՛չ այնտեղ, ո՛չ Լատվիայում։ Ռուսաստանի մասին սարսափ պատմություններն անհրաժեշտ են Ուկրաինա զենք ուղարկելու համար հարկատուներից փող կորզելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...