Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեան ոչնչացնելու օրինական իրավունք ունի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեան ոչնչացնելու օրինական իրավունք ունի այն բանից հետո, երբ երկիրը մերժել է համագործակցությունը վերականգնելու Փհենյանի փորձերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Բանակի հիմնադրման տարեդարձի տոնակատարության ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է, որ Սեուլի «խամաճիկները» հրաժարվել են համագործակցությունից և ցանկանում են «կուլ տալ» թերակղզու հյուսիսային հատվածը: Ելնելով դրանից, Կիմի կարծիքով, նպատակահարմար է Հարավային Կորեային անվանել «գլխավոր թշնամի», ինչը օրինական հիմք է տալիս «հարձակվել նրա վրա եւ ոչնչացնել ցանկացած պահի»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել էր անհրաժեշտության դեպքում հարևան պետությունը օկուպացնելու պատրաստակամության մասին:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը հյուսիսկորեացի գործընկերոջ գործողությունները համարում է «սադրանք» և ի պատասխան խոստացել է ուժեղացնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
ՊՆ-ից՝ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու վերաբերյալ լուրերի մասին
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թ...