Իշխող ուժը Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունի՞. պատասխանում է ՔՊ պատգամավորը
Հայաստանի Հանրապետությունն իր առջև քաղաքական նպատակ է դրել կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, բայց այդ նպատակն ուղղված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե որպես իշխող ուժ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունեն, թե ոչ։
«Որպես նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առջև դրել է հետևյալը` բոլոր կատարված հանցագործությունների համար պետք է քայլեր ձեռնարկել։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, իրավական հարց է»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ նպատակը ձևակերպված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները կատարողներին պատժելն է։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
ՊՆ-ից՝ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու վերաբերյալ լուրերի մասին
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թ...