Վրաստանի նախագահին խորհրդարանում ելույթից հետո օտարերկրյա գործակալ են անվանել
«Ժողովրդի ուժը» հասարակական շարժման վրացի պատգամավոր Սոզար Սուբարին երկրի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է սեփական երկրի նկատմամբ թշնամանքի մեջ խորհրդարանում նրա ելույթից հետո, որտեղ նա ժամանակի մեծ մասը քննադատել է իշխանություններին եւ հայտարարել փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նրա խոսքը մեջբերում Է Imedi հեռուստաալիքը։
«Ես չեմ կարող Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը քննադատական անվանել, դա թշնամական ելույթ էր երկրի դեմ։ Դա Վրաստանի նախագահի ելույթը չէր, դա օտարերկրյա գործակալի ելույթ էր», - հայտարարել Է Սուբարին։
Նա նաև Զուրաբիշվիլիի կողմից Վրաստանի Սահմանադրության բազմակի և գիտակցված խախտումները որակել է որպես թշնամանք երկրի նկատմամբ:
«Երբ երկրի նախագահը մեկնում է արտերկիր կամ Վրաստանում օտարերկրյա գործընկերների հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն ասում է, որ Վրաստանն արժանի չէ Եվրամիությանն անդամակցելուն եւ թեկնածուի կարգավիճակ ստանալուն, դա թշնամանք է», — ընդգծել է պատգամավորը:
Մինչ այդ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը մեղադրել էր «հակաարևմտյան քարոզչության» և Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատելու մեջ:
Վրաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ իշխող կուսակցության ռազմավարությունը հիմնված է մի շարք սադրանքների վրա, որոնց թվին են պատկանում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը եւ Բաթումիում ռուսական զբոսանավի մուտքը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...