Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ Գալուզին
Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի: Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և կարգավորման գործընթացին:
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի այսօրվա խնդիրն է օգնել իր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը լինի կայուն։
«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։
Նա նշել է, որ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում։ Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանն իր խորհրդատվական ծառայություններն է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, քանի որ տեղագրական նյութեր ունի։
Դիվանագետը հույս է հայտնել, որ արտաքին խաղացողներին ներգրավելու փոխարեն Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորման: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկխոսության հարթակ տրամադրել։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառել...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...