ՌԴ–ում ՀՀ դեսպանը Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է ՀՀ վարորդական իրավունքի օգտագործման հարցը
ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այսօր Մոսկվայում քննարկել են ՌԴ տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս հայկական վարորդական իրավունքների օգտագործման հարցը ։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև հայ-ռուսական օրակարգի այլ ակտուալ հարցերի շուրջ»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին:
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։Աղբյուրն...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...