Ես չեմ գտնում, որ մշակութային վայրերը լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար․ Անդրեասյան
Ես չեմ գտնում, որ մշակութային վայրերը լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ «Ֆեյսբուքում» նախաձեռնություն էր սկսվել․ ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...