Դպրոցն ավարտել է 20 տարեկանում ու ամուսնացել․ այլևս նրան բանակ չեն տարել․ Խամոյանը՝ Թումանյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհուրդ տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին լավ մտածել՝ Կարեն Թումանյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելուց առաջ։ Խամոյանի խոսքով՝ իրենց ձայնով ՔՊ-ականները բարոյական պատասխանատվություն են ստանձնում, քանի որ ԲԴԽ անդամ են ընտրելու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին։
«Դուք ուզում եք մեկին դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից՝ ամուսնանալով։ Պարզվում է, որ պարոն Թումանյանը դպրոցն ավարտել է 20 տարեկանում, բանակ զորակոչվելուց 1 տարի առաջ գրանցվել է ամուսնության ակտ, բոլոր փաստաթղթերով, կենսագրական բոլոր տվյալներով՝ դպրոց է ընդունվել 10 տարեկանում, ավարտել 20 տարեկանում, ամուսնացել 20 տարեկանում, և այլևս նրան բանակ չեն տարել»,- հայտարարեց պատգամավորը։
Նա խորհուրդ տվեց ՔՊ-ականներին կարդալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, որ «հետո խոսալու տեղ ունենան նախկիններին, բանակից խուսափածներին քննադատելու համար»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հավելեց, որ իշխանականները ցանկանում են ԲԴԽ անդամ դարձնել մի անձի, որը խնդրահարույց կենսագրությունից բացի իրավաբան-գիտնական չէ, ու այստեղ Սահմանադրության խախտում կա։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վրդովվեց Ագնեսա Խամոյանի ելույթից, քանի որ այսօր ԱԺ-ում ոչ թե ԲԴԽ անդամի, այլ Վճռաբեկ դատարանի դատավորի հարցն է քննարկվում։ Ռուբինյանն առաջարկեց անջատել Խամոյանի բարձրախոսը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...