Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․-ի հունվարը ռեկորդային տաք է եղել
Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․ հունվարը ռեկորդային տաք է եղել, որի պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալներով՝ անցյալ ամիսը գերազանցել է նախորդ ամենատաք հունվարի ռեկորդը, որը գրանցվել էր 2020 թվականին։
Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։
2023 թ․ հունիսից սկսած՝ յուրաքանչյուր ամիս դառնում է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենատաքը։
«Սա ոչ միայն ռեկորդային ամենատաք հունվարն է, այլև մենք պարզապես ունեցել ենք 12-ամսյա ժամանակահատված, որի ընթացքում ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով գերազանցել է մինչարդյունաբերական մակարդակը», - հայտնել է Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տնօրեն Սամանթա Բերջեսը։
2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում երկրները պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ Չնայած 12 ամսվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 1,5 աստիճանը, սակայն այն դեռ չի հատել Փարիզի համաձայնագրի նպատակակետը, որը հաշվի է առնում մոլորակի միջին ջերմաստիճանը մի քանի տասնամյակի ընթացքում։
Որոշ գիտնականներ համարում են, որ այս նպատակակետին հասնելն արդեն իրատեսական չէ, սակայն նրանք նաև կոչ են արել ավելի արագ գործել ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելի վատ հետևանքներից։
Նմանատիպ հոդվածներ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...