Այդ գնացքը գնացել է, էլ կանգնեցնել չի լինի. Փաշինյան
Վաղը կարող է նոր տեխնոլոգիա ի հայտ գալ, և, ցավոք սրտի, կարող է պարզվել՝ Հայաստանում չկա մասնագետ, որ մեզ բացատրի, թե դա ինչ տեխնոլոգիա է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
«Չգիտեմ՝ ամոթ կլինի խոստովանել, թե չէ, բայց պետք է ասեմ․ 2018թ․–ից մեր օրակարգում է թվայնացման հարցը, և ես տասնյակ խորհրդակցություններ եմ արել մի նպատակով՝ մեր մասնագետներին խնդրել եմ ասել՝ թվայնացումն ինչ է և ինչի համար է։ Ես տաս եմ ասում, դուք քսան հասկացեք։ Ես այդ բոլոր խորհրդակցություններից, ամենայն հարգանքով, դուրս եմ եկել թմրած և հասկանալով, որ ես էլի ոչինչ չհասկացա»,- ասել է նա։
Վարչապետը պատմել է, որ վերջում որոշել են իմանալ՝ որն է թվայնացման ոլորտում առաջատար երկիրը, և երբ պարզել են, որ Էստոնիան է, այնտեղից մասնագետներ են հրավիրել։
«Էդ մարդիկ եկան, նստեցին, ասեցի՝ ձեզ մի հարց ունեմ․ բացատրեք՝ ինչ է թվայնացումը։ Մի ժամում այդ մարդիկ բացատրին, թե ինչ է թվայնացումը, և ես այլևս որևէ հարց չունեի, նաև ներկաները․ սա իրողություն է»,- նշել է նա։
Նա բերել է նաև ակադեմիական քաղաքի օրինակը։
«Այդտեղ շուտ գլխի ընկանք, որ 22 խորհրդակցությունը պետք է բաց թողնել, մոնտաժել, և ընդամենը մի քանի խորհրդակցության արդյունքում մեր գործընկերները, հույս ունեմ, պրոյեկտը կդնեն մի ռելսերի վրա, որ ուզենանք էլ չիրականացնել, չկարողանանք, որովհետև գնացքը գնացել է։ Ակադեմիական քաղաքի գնացքը գնացել է, էլ կանգնեցնել չի լինի, և աշխատանքի մեթոդը էս ա։ Ամեն ինչը ուզում ենք տեղից պոկել, հա քաշում ենք, քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում, ի վերջո, հանել»,- մանրամասնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...