ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել․ Մարության
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մարությանի խոսքով՝ դահլիճում նորից անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների։
«Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը, ա՛յ դրա համար եք հեռացնում, թե չէ՝ օրենք, բացակայություն, լոլոներն են: Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ իրավունքը տվել»,- ասաց նա:
Նա ասաց, թե նիստերին չմասնակցելն իր գիտակցված որոշումն է։
«Միայն նիստին չգալու և քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետև իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավելի են, բայց իրենք ավելի չեն, իրենք փոքրամասնություն են։ Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ Ինձ մոտենում են քաղաքացիները, ասում են՝ էս ինչ վիճակ ա։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, բայց ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը։ Խնդրում եմ նամակ, մեյլ գրել քաղաքապետարանին, անունն էլ Սիսի դրեք, որ տեսնեն»,-ասաց Մարությանը։
Նա հայտարարեց, թե իրեն ավագանուց հեռացնելու գործընթացը կոնկրետ նպատակ ունի՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։
Հիշեցնենք, որ այսօր նիստում քննարկվում է ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...