Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել Ուկրաինային ԱԹՍ–ներ փոխանցելու մասին հայտարարությունների պատճառով
Շվեյցարիան հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք տեղական Destinus ընկերությունը անօդաչու սարքեր է վաճառել Ուկրաինային՝ շրջանցելով պատերազմող երկրներին զենք վաճառելու էմբարգոն, РИА Новости–ին հայտնել է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսուազա Շանցը։
Շանցն այսպես է արձագանքել Destinus-ի հիմնադիր, «Տեխնոսիլա»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Կոկորիչի հայտարարությանը, թե իր ընկերությունը հարյուրավոր անօդաչու սարքեր է վաճառում Ուկրաինային։ Այս մասին ընկերության ղեկավարն ասել է հունվարին՝ ֆրանսիական Challenges ամսագրին տված հարցազրույցում։ Կոկորիչը Ռուսաստանի քաղաքացի էր։ Հունվարին նա հայտարարեց, որ հրաժարվել է անձնագրից՝ ռուսական իշխանությունների քաղաքականության հետ «հիմնարար անհամաձայնության» պատճառով։
«SECO-ն այս պահին չի կարող դիրքորոշում ընդունել: Ներկայումս ճշտվում է, թե արդյոք խախտվել է շվեյցարական օրենքը»,- գործակալությանը ասել է Շանցը։
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո երկիրը հրաժարվել է զենք մատակարարել հակամարտության երկու կողմերին՝ պատճառաբանելով իր չեզոք կարգավիճակը։ Միևնույն ժամանակ Բեռնը միացավ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին և որոշեց պահպանել ռուսական նավթի գնային առաստաղը, որը սահմանել էին արևմտյան երկրները։
Շվեյցարական օրենքը թույլ է տալիս տեղական ընկերություններին ներգրավվել միջազգային պաշտպանական արժեքային շղթաներին: Եվրոպական արտադրողները կարող են Կիևին սարքավորումներ և զենք մատակարարել, եթե դրանցում շվեյցարական արտադրության բաղադրիչների մասնաբաժինը որոշակի շեմից ցածր լինի։ Սակայն արգելվում է Ուկրաինային զենք և տեխնիկա փոխանցել բացառապես Շվեյցարիայից։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։ Աղբյուր...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...