Տիգրան Ավինյանի մտերիմներից մեկին ազատեցին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվել է պաշտոնից։ Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ասատրյանը չի ազատվել այլ պաշտոնի նշանակվելու համար, այլ նրա պաշտոնավարման կարճ ժամկետում իր ղեկավարած ոլորտում իրավապահները որոշակի բացահայտումներ են արել։
Ասատրյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներից է, ինչի արդյունքում էլ նշանակվեց քաղաքապետարանի այս՝ ամենահետաքրքիր համարվող պաշտոններից մեկում դեռ անցյալ տարվա հունիսին: Նա ավելի վաղ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը, ապա քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետի ԺՊ նշանակվեց, իսկ ընտրություններից հետո` պետ։ Քաղաքապետարանում կարծում են, որ այլ պաշտոնանկություններ էլ կլինեն»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramyan26...