ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն չէր չէ՞ 1920-ին կառավարում, երբ ՀՀ-ն կորցրեց իր անկախությունը․ Ռուբինյան
Թվում է, թե պարզ հարց է, դուք գնացիք հասաք այլ թեմանների, որոնք ընդհանրապես այս թեմայի հետ կապ չունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Անդրադառնալով այդ թեմաներին, ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի առաջին հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր չէ՞ 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, բայց դրա մասին չի խոսակցությունը: Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք:
Ես այսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը, պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը, և տարբեր կետերում վերագտել է այդ պետականությունը, և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք բոլորս ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը որն է:
Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայաստանում, մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա, դուք եք հակադրում ժողովրդին պետությանը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...