Բայդենը հայտարարել է Ֆրանսիայի հանգուցյալ նախագահի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վերջերս Լաս Վեգասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ով մահացել է 1996 թվականին, հայտնում է Fox News-ը։
«Նախագահ Բայդենը կիրակի օրը Լաս Վեգասում հավաքված մարդկանց ասաց, որ վերջերս հանդիպել է Ֆրանսուա Միտերանի հետ՝ Ֆրանսիայի նախագահին, ով մահացել է շուրջ 30 տարի առաջ»,- ասվում է գրառման մեջ։
Հրապարակված տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը ներկաներին պատմել է Մեծ Բրիտանիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ իր հանդիպման մասին։
«Ես նստեցի և ասացի. «Ամերիկան վերադարձավ»: Իսկ Գերմանիայից Միտերանը, նկատի ունեմ Ֆրանսիայից, նայեց ինձ և ասաց. «Դե, ինչքա՞ն ժամանակ է նա վերադարձել»:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահը հավանաբար նկատի է ունեցել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն հերթական անգամ վրիպել է։
Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-1995 թվականներին։ Նրա նախագահությունը դարձավ ամենաերկարը երկրի պատմության մեջ։ Միտերանը դարձավ անցյալ դարի ամենատարեց Ֆրանսիայի նախագահը և մահացավ 1996 թվականին 79 տարեկան հասակում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramyan26...