ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը կորած է. ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Սպասվող վտանգավոր զարգացումների դեմն առնելու, պետության գահավիժումը կասեցնելու համար ի՞նչ ելքեր կան, ինչպե՞ս ազատվել կառավարող քաղաքական ուժից: Այս հարցերն էին Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցած քննարկման օրակարգում:
Հայտնում է GALA TV-ն:
Քննարկմանը ներկա էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքերով, ով էլ գա իշխանության, պետք է ասի ճշմարտությունը՝ Արցախն անդառնալիորեն կորցնելու վերաբերյալ: Սրբազանի կարծիքով, իշխանությունը փոխելու երեք տարբերակ կա, սակայն երեքն էլ այսօր անհնարին են:
«Հիմա մենք հանձնեցինք, այդ ճշմարտությունը այստեղից է սկսվում: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը հետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, Արցախը հետ բերելը չէ, Նախիջեւանն էլ է հնարավոր հետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պետք է հաշվի առնես սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբյեկտիվորեն դու Երեւանը պահելու հարց ունես»,- ասել է նա:
Մանրամասները տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Սա տերտե՞րը պիտի ասի. բոլորը պիտի բանակ գնան, կանայք էլ. հայկական իրականության համար դա անխուսափելի է. Աջապահյան
«Մի գերագնահատի քեզ: Այդ գերագնահատելու արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյան է ղեկավարը: Եւ նա մի ճիշտ բան արեց: Ցույց տվեց մե...
Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը. Շիրակի թեմի առաջնորդ
«300 հազար զոհ տվել ենք Մեծ Հայրենականին, նույնքան զոհ Առաջին համաշխարհայինին: 300 հազար զոհ՝ 18-20-25 տարեակն ջահելներ:...
«Ես չգիտեմ, թե արդյոք Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը». Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Kanal Zero ծրագրին տված հարցազրույցում կասկածել է Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի հնարավոր...
Ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծ...