ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել ԱԱԾ աշխատակցին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին կեսգիշերն անց՝ Մայակովսկի գյուղի սկզբնամասում, երբ Դարբինյանն իր անձնական մեքենայով վազանց է կատարել առջեւից դանդաղ ընթացող «Նիվա» մակնիշի «ՊՆ 8008 Մ» համարանիշով ՌՈ քրեականի պետի տեղակալին կցված մեքենան։ Խմիչքի ազդեցության տակ գտնվող «Նիվայի» վարորդը կանգնեցրել է ԱԱԾ աշխատակցին։ Լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:
ՀՀ ՆԳՆ լրատվականից սկզբնաղբյուր կայքին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը եւ կից կազմված փաստաթղթերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Յուրա Դարբինյանը հայտնի է Հայաստանի զինված ուժերում ունեցած իր հաջողություններով։ 2014թ․-ին լինելով Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմի հրամանատարը Ռուսաստանի Դաշնության «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը եւ մեր հավաքականը շնորհիվ Դարբինյանը շահեց Т-90 տանկ, որի արժեքը գնահատվում էր ավելի քան 10 միլիոն դոլար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...