Պետական բյուջեի պակասուրդը մեծացել է. Armlur
ՀՀ պետական բյուջեի ծախսերը հունվար-նոյեմբերին գերազանցել են եկամուտները, ինչի արդյունքում ձևավորվել է բյուջեի պակասուրդ՝ շուրջ 62.7 մլրդ դրամի չափով: Սակայն վերջինս ավելի փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված պակասուրդը, որը կազմում էր 86.3 մլրդ դրամ, գրում է «Արմլուր»-ը։
Այս առումով ևս բյուջեի կատարումն էականորեն շեղվում է պլանից, քանի որ դեռևս հունվար-սեպտեմբեր ամիսներին պակասուրդը պետք է կազմեր 196.2 մլրդ դրամ (իսկ ըստ ճշտված պլանի՝ 248.4 մլրդ դրամ): Ընդ որում, շեղումները հիմնականում պայմանավորված են կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչն առավել խնդրահարույց է տնտեսական զարգացումների տեսանկյունից:
Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։
2024թ. բյուջեով պլանավորվում են 124.6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024 թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։
Տարակուսելի է, որ չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ աճին՝ 2024թ. բյուջեով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների չափազանց «համեստ» աճ։ Այնպիսի տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել կա՛մ «մտածված» («ապահովության համար»)՝ դրույքաչափերը հիմնականում ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեղադրանքից խուսափելու համար, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճը կհանգեցնի կայանվող ավտոմեքենաների ֆիզիկական ծավալների գրեթե նույնպիսի կտրուկ նվազման։ Չի բացառվում, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինելու դեպքում այդ հանգամանքը իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում:
Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ խնդրի լուծման այդպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Հակառակ դեպքում՝ դրույքաչափերի բարձրացման բացասական հետևանքները կարող են գերազանցել ակնկալվող դրական արդյունքին։ Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխությունը, ի վերջո, ունենա միայն ֆիսկալ ազդեցություն՝ առավել խորացնելով առկա լուրջ սոցիալական բևեռացումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:Այս մասին Հանրային ռա...
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։Գիշե...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...