Պուտինը հայտարարել է զենքի արտադրության բարձր տեմպերի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է զենքի արտադրության բարձր տեմպերի մասին: Այս մասին գրում է Говорит Москва–ն:
Նա նշել է, որ երկրում նման արդյունքների են հասել պաշտպանական արդյունաբերության աշխատողների շնորհիվ, ովքեր «ջանասիրաբար աշխատում են ձեռնարկություններում և, անհրաժեշտության դեպքում, գնում են մարտական գոտի և տեսնում, թե ինչ է աշխատում և ինչպես է այն աշխատում»։
ՌԴ նախագահի խոսքով՝ «սա իսկական հերոսություն է»:
Երկրի ղեկավարը նաև հայտարարել է, որ պաշտպանության պետական պատվերը «գրեթե հարյուր տոկոսով» կատարվել է։ Այս տարի այն զգալիորեն ավելացել է և ամբողջությամբ ֆինանսավորվել։
«Վստահ եմ, որ ապագայում մենք հուսալիորեն կպահպանենք այս մակարդակը, մանավանդ, որ 2024 թվականի պաշտպանության պետական պատվերը կրկին զգալիորեն ավելացել է», - ասել է նախագահը Տուլայում ընթացող «Ամեն ինչ հաղթանակի համար» ֆորումի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...
Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...