Չինաստանը նախազգուշացրել է Ուկրաինային․Reuters
Չինաստանը նախազգուշացրել է Ուկրաինային, որ երկկողմ հարաբերությունները կարող են տուժել Կիևի կողմից չինական ընկերություններին որպես «պատերազմի հովանավորներ» ճանաչելու պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Պեկինը նման հաղորդագրություն փոխանցել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին՝ Կիևում Չինաստանի դեսպանի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։
«Դեսպանն ասաց, որ այս ամբողջը (ցուցակագրման իրավիճակը) կարող է բացասաբար ազդել մեր հարաբերությունների վրա»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Նշվում է, որ Ուկրաինան «ահաբեկչության միջազգային հովանավորների» ցուցակում ավելացրել է 48 ընկերություն, որոնցից 14-ը՝ Չինաստանից։ Չինաստանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել այս ցուցակում չինական ընկերությունների ընդգրկմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...