ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ 2024-ին թոշակները չեն բարձրանա․ Ֆինանսների նախարարը ներկայացրել է պատճառը
Հայաստանում 2024-ին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով: Այս մասին ասուլիսում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշել է՝ այն, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու, որոշվել է 2022 թվականին:
«Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել ենք այն ճանապարհը, որով մենք բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
«Այսինքն՝ եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք այդ թոշակները չվճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար: Հետևաբար՝ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-նշել է նախարարը:
Հովհաննիսյանը կարևորել է տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգի հերթական «պահապանը»․ հայ տղան հնդիկներին ասում է՝ այգում գարեջուր խմելն արգելվում է
«Երևանում գարեջուր խմելն արգելվա՞ծ է այլևս»։ Ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Բաբայանը համացանցում տեսանյութ է տարածել և նման...