Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։ 


Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մայրաքաղաքում հունվարի 31–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...-3 աստիճան։

Քաղաքականություն