Եթե տնտեսվարողը հրաժարվի անկանխիկ վճարում ընդունել, նրանից կգանձվի տուգանք
Ի՞նչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով։ Առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից օգտվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:
Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում՝ քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով։
Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար․ ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվար...
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կալանքը...