ՔՊ-ական պատգամավորի որդին ազատվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնից
Աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը, հայտնում է 168.am-ը։
Հիշեցնենք, որ նս Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է:
Արման Մելքոնյանը «Երևան-Կենտրոնի» պետ էր նշանակվել «Արթիկ» ՔԿՀ-ում որպես պետ պաշտոնավարելուց հետո:
Կայքի տեղեկություններով, նրա փոխարեն կնշանակվի «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանը:
Արման Մելքոնյանի գլխին սև ամպեր վաղուց են պտտվում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված պատմության հետ: Վերջինս թույլ էր տվել, որ Քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին Տոնոյանը կարճ ժամանակով տեսակցի մորը: Այդ ժամանակ սակայն պալատական խարդավանքների արդյունքում աշխատանքից ազատվեց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) Սերգեյ Ատոմյանը, իսկ Արման Մելքոնյանին հայտարարվեց խիստ նկատողություն:
Սակայն, փաստորեն, անգամ 24/7 ռեժիմով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը սպասարկող Գագիկ Մելքոնյանը չկարողացավ փրկել որդու պաշտոնը: Իսկ միգուցե այլ, ավելի բարձր պաշտոնո՞ւմ նշանակի:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ աշխատանքից կազատվի նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը: Նրա փոխարեն էլ կնշանակվի ՔԿՀ-ներից մեկի պետի տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազ...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...