Կլոպը կհեռանա Լիվերպուլից
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» պաշտոնը լքելու որոշման մասին։ Նա «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականից։
Մասնագետն իր որոշման մասին հայտնել է թիմի երկրպագուներին ուղղված հատուկ ուղերձում։ Գերմանացի մասնագետի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև նրա օգնականները։
Հիշեցնենք, որ Յուրգենը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։
Այս ընթացքում 56-ամյա մասնագետը թիմի հետ տասը տիտղոս է նվաճել։ Յուրգենի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի առաջնությունը, Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհի գավաթ․ Հայաստանը՝ արծաթե մեդալակիր
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կա...
Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆուտբոլի թուրքական ակումբն իսրայելցի ֆուտբոլիստին որակազրկել է խաղերից
«Անթալյասպորի» իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Էեզկելը հեռացվել է թիմի համար նախատեսված խաղերից: Նման որոշում է կայացրել թուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Հարությունյանը նվաճեց ըմբշամարտի Գերմանիայի թիմային գավաթը
Ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը նվաճեց 2024 թվականի ըմբշամարտի Գերմանիայի թիմային գավ...