ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ փախել են բանակից, էս խնդրին պիտի լուծում տրվի. Վահագն Ալեքսանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումներին, ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին, թե ամեն ինչ հանգում է նրան, թե «փող ունես, ազատվում ես, փող չունես, ծառայում ես», առաջարկեց հստակեցնել՝ ինչի մասին է խոսքը:
«Խոսում ենք նրա մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից: Դրա մասին է խոսքը: Նույնն է, որ հիմա ինչ-որ մեկը քրեական հանցագործություն է կատարում, մեկը նույն արարքի համար ինչ-որ տուգանք է վճարում, մյուսը՝ ազատազրկվում: Այդ նույն կարգավորումները, որ ինչ-որ բանի դիմաց կարելի է տուգանք վճարել, մեր բոլոր օրենսգրքերում էլ կան: Այդ ինչ նորություն է, ինչ նոր բան է առհասարակ այս աշխարհում»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ նախկինում եղած կարգավորումներով հետևյալն էր իրավիճակը՝ եթե, օրինակ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում էր մեկը մինչև հաշվառման կանգնելը, գնում էր ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27 տարեկանը լրանալուց հետո գալիս էր, ստանում Հայաստանի քաղաքացիություն:
«Հիմա վերջին կարգավորումը նրա մասին է, որ նման մանիպուլյացիաներ էլ չլինեն: Այս խնդիրը պե՞տք է ինչ-որ ձևով հասցեագրել: Իմ կարծիքով՝ պետք է, բայց ըստ իս, հետագայում պետք է քննարկումներ ունենանք: Ըստ իս՝ մենք այդտեղ պետք է ֆիլտր դնենք, որ գոնե 5 տարի Հայաստանում բնակված լինի, ուրեմն շատ արդար է այս մոտեցումը»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր իշխանության քաղաքական խնդիրը ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է․ Ալեքսանյան
Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի ՀՀ-ի շահը․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու...